Եղիշե Չարենցը հայ մեծ պոետներից է եղել։ Երևանում շատ բաներ են նվիրված Չարենցին։ Երևանում կա Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը, 1951 թվականին։ 1957 թվականին դպրոցի բակում տեղադրվել է Եղիշե Չարենցի կիսանդրին։ Այն բրոնզից քանդակագործել է Ղուկաս Չուբարյանը։

Երևանում կա նաև Եղիշե Չարենցի հուշարձան, որը հիմնադրվել է 1985 թ.-ին և գտնվում է Օղակաձև զբոսայգում։ Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 18,5 մետր է։ Հուշարձանի ճարտարապետը Ջիմ Թորոսյանն է, իսկ քանդակագործը՝ Նիկողայոս Նիկողոսյանը։

Հուշարձանի մի կողմից ձգվում են 40 աղբյուրներ, որոնք խորհրդանշում են Չարենցի ապրած 40 տարիները, մյուս կողմում բարձրանում է հավերժական կրակով հուշասյուն, որի վրա փորագրված են Չարենցի «Անկումների արսափից» բանաստեղծության մի տող. «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական»։