Փետրվար 21 Մայրենի լեզվի օրեր

Փոխառյալ բառերը հայերենում

Փոխառությունը, լեզվական այս կամ այն տարրի, հիմնականում բառի անցումը մի լեզվից մյուսին։ Փոխառություն են կոչվում նաև փոխառված տարրերը՝ բառերը, (ածանցները, բառակազմական կաղապարները և այլն)։
Փոխառությունները ուրիշ ժողովուրդների հետ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերի բնական արդյունք են, երբ այդ շփման հետևանքով նորանոր հասկացություների, իրույթների հետ լեզվի մեջ մուտք են գործում նաև դրանց նշանակող բառերը։ Փոխառությունները սովորաբար ավելի հաճախ վերաբերում են՝

  • հասարակական-քաղաքական, գիտատեխնիկական տերմիններին,
  • կենցաղային, տնային գործածության առարկաներին ( հագուստների, կոշկեղենի, զանազան գործիքների, ուտելիքի, ճաշատեսակների և այլնի անվանումներ),
  • տեղանունների , աշխարհագրական անուններին,
  • ժողովուրդների և մարդկանց անուններին։ 

Իրանական փոխառությունները հայերենում
Իրանական փոխառություններ, պարսկերենից փոխառնված ու հայերենում գործածվող բառերը։Իրանական փոխառությունները հայերենում կազմում են շուրջ 1400 բառ, որից հին պարսկերենին ու պահլաբերենին վերաբերում են 966, նոր պարսկերենին՝ 445 բառ[1]։ Իրանական փոխառությունների որոշ մասը միայն գրաբարյան գրավոր հուշարձաններում է հիշատակվում և որպես գրքային փոխառություններ՝ գրաբարյան շրջանում անգամ, ըստ երևույթին, լայն գործածություն չի ունեցել։Ժամանակակից հայերենում գործածվում են իրանյան ընդհանուր փոխառությունների մոտ 37 %-ը։Ժամանակակից հայերենում գործածածկան իրանական փոխառյալ բառերն ըստ բնության, կյանքի, մարդկային գործունեության այլևայլ բնագավառներին վերաբերության հատկանիշի՝ կարելի է բաժանել մի քանի խմբի՝

  • Բնության, բնական երևույթներին, կենդանական և բուսական աշխարհին, հանքային նյութերին և այլն վերաբերող բառեր՝
  • Բնության երևույթներ. արուսյակերաշտխավարմահիկպախրցի (քամի), վտակ։
  • Կենդանական աշխարհ. բազե, , կապիլկնգում, կուզ, ճուռակ, (մորեխ), մողես, մուշկ, հովհազ, շահեն, սիրամարգ, վագր, վիշապ, տատրակ, տզրուկ, փիղ: 
  • Բուսական աշխարհ. ազոխ, անանուխ, բրինձ, գազար, դարիճենիկ, դժնիկ, զվիրակ, թութ, կաղամբ, կանեփ, կանկար, կապար, կնճիթհասմիկմորուտնարգիս,շահդանակպիստակսոխսոնիճսպանդվարդվարունգ
  • Հանքային նյութեր, մետաղներ. անուշադրապակի, արճիճ, արույր, գոհարզառիկ, , ժանգ, , լեղակ, նավթպղինձվեմքափուր։
  • Մարդուն, նրա գործունեությանը, զբաղմունքին, ապրուստին, կրոնին վերաբերող բառեր.
  • Մարմնի մասերի անուններ՝ անդամբազուկգեսդաստակդեմքդիմակերակերանքկուլակկուշտճակատվարս։
  • Հիվանդությունների անուններ, բժշկագիտական բառեր. ախտբիժ (ճպուռ), բժիշկբույժբորոտդաշտանդարմանժահրկույրմահ։
  • Ընտանիքին ու մարդկային հարաբերություններ արտահայտող բառեր. ազգամբոխասպնջականգրոհդայակերիտասարդհարազատհարևաննժդեհպայազատպապպառավռամիկտաճիկտոհմօտար։
  • Գիտության ,արվեստի, կրթությանբառեր. աշակերտդաստիարակդպիրդափզանգակթմբուկխրատճատրակհանճարմատյաննկարնվագպատկերհրահանգվարդապետվարժելվին, տավիղ, քանդակել։
  • Կրոն նախապաշարմունք նշանակող բառեր. ապաշխարել, բախտ, գուշակ, դրախտ, դժոխք, դև, կախարդհմայիլհրաշքհրեշտակմարգարե, մեհյան, նզովքնվերպաշտելպարիկջադու (ջատուկ), սանդարամետ (դժոխք), վանք,օրհնել։

Հունական փոխառությունները հայերենումՀունական փոխառություններ, հայերենի` հունարենից փոխառյալ բառեր: Գրաբարը հունարենից փոխառություններ է կատարել մ. թ. 3-4 դարերից սկսած մինչ 10-11 դարերը: Հունական ազդեցությունը հայերենի վրա հիմնականում կատարվել է գրական-գրքային ճանապարհով, գիտության, գրականության եկեղեցու միջոցով։ Հունարենից գրաբարի փոխառած 918 բառերի մեծ մասամբ գիտական-գրական, մշակութային, տնտեսական, եկեղեցական-կրոնական բնույթի և բուսական ու կենդանական աշխարհին վերաբերող բառեր են, որոնցից ժամանակակից հայերենում գործածական են 130 բառ, այսինքն` մոտ 14 %-ը։Ըստ գործածության տարբեր ոլորտների՝ հունական փոխառությունները բաժանվում են մի քանի խմբի՝

  • Մշակութային կյանքին արտադրությանը, բնությանը , կենցաղին վերաբերող բառեր՝ ակադեմիա, ամբիոն, ամֆիթատրոնայբանդրիարգասիքափսեափսինթբաղնիքբեմ,գավաթդստիկոնեթեր, , զեփյուռզմելինթատրոն, զմրուխտ կղմինդրհյուլե, հռետոր, մաթեմատիկոսմանյակմիմոսպանդոկպաքսիմատպիտակ, պոետպրակ,սավանսատրապսիմինդ(ր),տետր(ակ), տիպ,տիտանտոմսքարտ,քարտուղարքրոնիկոն, :
  • Կրոնական-եկեղեցական բնույթի բառեր՝ աբբա, արքեպիսկոպոս, գայիսոն, եկեղեցի, եիսկոպոս, թեմ, կաթոլիկ կաթողիկեկաթողիկոսկերոնկիրակիկղերկոնդակ,մատուռ, մարտիրոս, մեռոն, մետրոպոլիտ, պապ (հայրապետ), պատրիարքտարտարոս, քրիստոնյա, օրթոդոքս և այլն։
  • Բուսանուններ՝ անեմոնանթեմ անիսոն , դափնի,  լիմոն կեռաս հագնիհակինթմեկոնմեղրապոպ (ձմերուկ), մոլոշ,  պրաս։

Աղբյուրներ`https://hy.m.wikipedia.org/wiki/Փոխառությունhttps://hy.m.wikipedia.org/wiki/Իրանական_փոխառությունները_հայերենումhttps://hy.m.wikipedia.org/wiki/Հունական_փոխառությունները_հայերենում