Նոր բառեր կազմելիս , ի-ով վերջացող բառերը, եթարկվում են հնչունափողության։
Օրինակ ՝ ոսկեվառ (ի+ա = ե), Գինեվաճառ, այգեվետ, գինեվետ, թափնեվարդ, կարի+ա+վեր(ք) = կարեվեր (վիրավոր), ագեվազ, ոսկեվազ, ոսկեվառ, ոսկեվարս, ուղեվճար, հոգեվարք, հոգեվիճակ, ալեվետ, տարեվերջ, գերեվարել, ոսկեվաճառ, այցեվճար, արևմտաԵվրոպական
Ի-ով վերջացող բառերը, միանալով ա-հոդակապի հետ դառնում են ե + ավոր-վերջածանց = եվ։ ոսկի+ավոր=ոսկևոր, ագևոր, կարևոր հոգևոր, ալևոր, ոգրևորել, գոտևորել։
Սերկևիլ — սերևկլենի, պճրանք, ամենևին, (եղրևանի=սյասաման, հասմիկ), թեթևոտն, կարի=շատ + ա + վեր + ք=շատ վիրավոր
Սևեռուն, հևալ, հևիհև, հևք

1.Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրիր:

ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր, (ծանր (կարի) վերք ստացած):
բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

2.Ճշտի՛ր սխալ գործածված ժամանակաձևերը:

Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:
Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը:
Ժյուլ Վեռնի «Ութսուն օրում աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը:
Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգա:
  Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճանապարհորդության: Երբ վերադարձավ, գնաց իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:

3.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի´ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:

Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը խլշեցին ականջներ:
Ժայռի կատարին բազմած արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին:
Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր նոր ածիլված դեմքով անսովոր առույգ ու կենսուրախ:
Տիկին Նվարդը գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ ուրախ-ուրախ անցնում էր:
Օրիորդը գլուխը կախեց մտածության մեջ ընկավ Սամվելը նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում:
Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները սիրելի և երկյուղալի վայրեր:

4.Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:

Ծառ, սեղան, ուսանող, րոպե, գինի, տիրուհի, այգի, հոգի, օր, ժամ, ամիս, գարուն, որոշում, ձմեռ, քույր, ընկեր, տանտիկին, հայր, մայր, եղբայր, անկյուն, սյուն, տուն, ուրախություն, սեր, կորուստ, աղջիկ:

5. Որևէ, ինչ-ինչ, ոչ մի, այլևայլ, յուրաքանչյուր, ամբողջ, բոլոր բառերի հետ եզակի կամ հոգնակի թվով գոյականներ գործածիր:

6. Արկղ, ժամացույց, հանդապահ, ծրագիր, երեխա, տիկին, թռչուն, վագր, մեծատուն, հացատուն, տղամարդ, գառ, գրագիր, նուռ, ականակիր,հանքափոր, նավթահոր, օրագիր, մատենագիր, դեղատուփ, խմբերգ, գրաշար, դիմագիծ գոյականների հոգնակին կազմիր:

7. Փակագծերում գրված գոյականները դարձրու հոգնակի և համապատասխանեցրու նախադասությանը:

Ա. Հայ (նախարար) Արտաշատի ժողովի (վճիռ) հետո քաշվեցին իրենց (աշխարհ) և, անցնելով առօրյա (գործ), սպասում էին Պարսկաստանի (լուր) :

Բ. Պատառոտված (հագուստ) որբ (երեխա) կուչ էին եկել հարուստ (տուն) (պատ) տակ:

Գ. Հաստաբուն (ընկուզենի) տակ` հասարակ (նստարան) վրա, տեղավորվել էին բավական մեծ թվով (մանուկ), (պատանի):

Դ. Աշխարհի (ցավ) անտեղյակ` արևը բարձրանում է (սար) լազուրից և հավասարապես լուսավորում (լեռ) ալևոր (գլուխ), թշնամու ( բանակ), ծխացող (տուն), լեցուն (գյուղ):

.

8.Տրված բառերում ընդգծել  նախածանցներն ու վերջածանցները:

Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:

9.Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:

Աղթամար կղզին, որը հայտնի է հին հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ կղզին, խոշոր կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:

Հայաստան աշխարհը հայտնի է իր հին ու զարմանահրաշ վայրերով:

Պատանին թախծալի հայացքը լեռնային գետակի զուլալ ջրերին ուղղեց:

Այգաբացին լսվում էր թռչունների անուշ դայլայլը:

Գիշերն իր մութ թևերն է փռել:

Կայտառ մի աղջիկ է ընկերուհիս:

10.Ուղղակի խոսքը դարձնե՛լ անուղղակի։
1. –Ես ամեն ինչ կկազմակերպեմ,- ասաց կուրսի ավագը։
2. Բազմոցին նստած՝ խորհում էր. «Ես վաղը կսկսեմ այդ աշխատանքը, որ
մեկ շաբաթում կավարտեմ»։
3. –Մենք ե՞րբ կարող ենք գնալ ցուցահանդես,- տնօրենին հարցրին
աշակերտները։
4. –Մենք,- ասաց նա,- երբեք գործը կիսատ չենք թողել։
5. «Մեզ մի քանի օր է հարկավոր,- գրված էր նամակում,- որ կարողանանք
կատարել հանձնարարությունը»։
6. Հայտարարության մեջ գրված էր. «Մենք կարող ենք պատվերը կատարել
երեք օրում»։
7. –Ես իմ քանդակները ստեղծելիս չեմ մտածում աշխատանքի դժվարության
մասին,- ասաց Արմանը։
8. –Հասմի՛կ, դու խմբի ցուցակը պետք է ներկայացնես ինձ,- ասաց
ուսուցչուհին։
9. «Ես ոչինչ չպետք է մոռանամ, այլապես հաջողության չեմ հասնի»,-
մտածեց մրցույթի վերջին մասնակիցը։
10. –Մեզ մի քանի օր ժամանա՛կ տվեք, որ մենք կարողանանք կազմել
նախահաշիվը,- այցելուին պատասխանեց կազմակերպության աշխատակիցը