Ինչ է լույսը։
Լույսը կարող է թափանցել ապակու և ջրի միջով, սակայն բազմաթիվ այլ նյութերից այն անդրադառնում է: Լույսի շնորհիվ մենք տեսնում ենք, այն օգնում է մեզ հաղորդակցվելու մեզ շրջապատող միջավայրի հետ:
Արեգակը, էլեկտրական լամպը, հեռուստացույցը կամ պարզապես կրակը լուսարձակում են իրենց սեփական լույսը: Սակայն առարկաների մեծ մասը չունի սեփական լույս. մենք դրանք տեսնում ենք միայն այն բանի շնորհիվ, որ նրանց անդրադարձրած  լույսն ընկնում է մեր աչքերի մեջ: Լույսի ամենամեծ քանակությունն անդրադարձնում են սպիտակ մակերեվույթները, այդ պատճառով դրանք այդպես վառ են երևում: Սև մակերեվույթներն իրենց վրա ընկնող լույսը գրեթե չեն անդրադարձնում: Հայելուց լույսն անդրադառնում է գրեթե ամբողջությամբ, և մենք հայելում տեսնում ենք առարկաների արտացոլումը:

Ինչ է լույսը ըստ Նյուտոնի։
Ըստ Նյուտոնի լույսի աղբյուրի առաքած մասնիկը տարածվում է բոլոր ուղղություններով։

Ինչ է լույսը ըստ Հյուգենսի։
Ըստ Հյուգենսի լույսի աղբյուրը առաքում է առաձգական ալիքներ։

Ինչն են անվանում լույսի աղբյուր։
Տեսանելի տիրույթում ճառագայթող մարմնին անվանում են լույսի աղբյուր:

Ինչն են անվանում լույսի կետային աղբյուր։
Եթե լույսի աղբյուրի չափերը շատ փոքր են մինչև լուսավորվող մարմին ընկած հեռավորության համեմատ, ապա այն անվանում են լույսի կետային աղբյուր: 

Քանի խմբի են բաժանվում լույսի աղբյուրները։
Լույսի աղբյուրները բաժանվում են երկու խմբի։
Թվարկեք լույսի բնական և արհեստական աղբյուրների օրինակներ։

Բնական լույսի աղբյուրներ — արև, կայծակ, լուսատիտիկներ
Արհեստական լույսի աղբյուրներ — լազեր, էլեկտրական լամպ

Ձևարկերպել լույսի ուղագիծ տարածման օրենքնը։

Համասեռ, թափանցիկ միջավայրում լույսն ուղղագիծ է տարածվում:

Ինչ է ստվերը և կիսաստվերը։

Ստվերն այն տեղն է, որտեղ չի ընկնում լույսի աղբյուրի լույսը:
Եթե լույսի կետային աղբյուրի փոխարեն օգտագործվի ավելի մեծ չափեր ունեցող աղբյուր՝ լամպ, ապա հստակ ստվերի փոխարեն լուսավորված ֆոնին կստանանք ստվեր և կիսաստվեր:

Երբ և ինչպես են տեղի ունենում, արևի և լուսնի խավարումը։
Արևի խավարումն առաջանում այն դեպքում, երբ Լուսինը՝ Երկրի շուրջը իր պտույտի ժամանակ, ամբողջովին կամ մասնակիորեն ծածկում է Արեգակը: Իսկ, երբ Լուսինն է հայտնվում Երկրագնդի առաջացրած ստվերի կոնի մեջ, ապա տեղի ունենում Լուսնի խավարում: