Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց
դեմքը, թիվը, հոլովը։

Ես (1 դեմք, եզակի, ուղղական հոլով) եմ, դու (2 դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով ) ես (1 դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով), ես (1 դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով) ու դու (2 դեմք եզակի թիվ, ուղղական հոլով)
Գիշերում այս դյութական,
Մենք (1 դեմք, հոգնակի թիվ, ուղղական հոլով) մենակ ենք  – ես (1 դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով) ու դու (2 դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով).
Ես (1 դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով) էլ դու (2 դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով) եմ. ես (1 դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով) չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր (2 դեմք, հոգնակի թիվ, սեռական հոլով) հեռվից դուք (2 դեմք, հոգնակի թիվ, ուղղական հոլով) միշտ տեսնում եք նրան (3 դեմք, եզակի թիվ, հայցական հոլով).
Ասացե՛ք, արդյոք նա (3 դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով) էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա (3 դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով) էլ ինձ (1 դեմք, եզակի թիվ, տրական հոլով) նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք (2 դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով) տեսնում եք  միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա (3 դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով) էլ ինձ (1 դեմք, եզակի թիվ, տրական հոլով) նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան (3 դեմք, եզակի թիվ, հայցական հոլով)։
Խորհրդագետնե՛ր, դուք (2 դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով) ժպտում եք լուռ,
Դուք (2 դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով) լուռ ժպտում եք իմ (1 դեմք, սեռական հոլով, եզակի թիվ) ցավի վրա.
-Նա (3 դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով), քեզ (2 դեմք, եզակի թիվ, հայցական հոլով) մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո (2 դեմք, եզակի թիվ, սեռական հոլով) խենթ խոսքերը հիմա…
2. Գտնե՛լ, թե որ հատվածներում նշված հոլովով անձնական
դերանուններ կան։
Ուղղական
1.Կյանքիս բերքն ու բարին ես ցրեցի լրիվ
Հողի նման բարի, հողի նման….
2. Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել….
3. Ես լուռ կարդում եմ գիրը քարերի
Եվ քարանում եմ քարե բառերից….
Սեռական
1.Թափառում ենք փողոցներում՝
Ես քո սիրով, դու՝ ուրիշի
2. Արշալույսից մինչ երեկո ես լսեցի քամուն.
Նա ուռենու շրշյուն բերեց իմ հեռավոր ձորից:

3. Ես չեմ ուզում աշխարհից բազում գանձեր ու երազ,
Միայն երգն այս սիրավետ ու իմ սիրտը հասկանաս…
Տրական
1.Ինձ փոխանցեցին ծիծաղի մի լաթ,
Որ տխրությունից իմ հոգին սրբեմ ։
2. Գնացքը սողաց մթին ձորից,
Ինձ էլ վերցրեց, ճչաց, գնաց…
3. Կնայի քեզ երկնքից մի գունատ լուսին,
Կիջնի ահա երեկոն, գիշեր կլինի…
 3. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները, որոշե՛լ թիվը և
հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)։
Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից (հոգնակի թիվ, բացառական հոլով) հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան (եզակի թիվ, տրական հոլով)։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա (ուղղական եզակի) անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։ Դրանից (հոգնակի թիվ, բացառական հոլով) հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից ( Սա (ուղղական հոլով, եզակի թիվ) ժողովրդական ստուգաբանություն է. Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում»
ձմերուկ բառը համարում է ձմեռն բառից կազմված (որպես զովացնող)։
 4. Գտնե՛լ փոխադարձ դերանունները։
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

5. Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։
Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ
անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց
է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք.
Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների
թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։
Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Թե որ թռչուն
ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում
բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ
կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես
չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է
առանց տուրք տալու։
Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից

իր-անձնական դերանուն, եզակի թիվ, 1 դեմք, սեռական հոլով

ուր-հարցական դերանուն,

ինչի-հարցական դերանուն, սեռական հոլով

դու-2 դեմք, ուղղական հոլով, եզակի թիվ

ես-1 դեմք, ուղղական հոլով, եզակի թիվ

քեզ-2 դեմք, տրական/հայցական հոլով, եզակի թիվ

սրանք-հոգնակի թիվ, ուղղական հոլով

որտեղի-հարցական հոլով, սեռական հոլով

այս-ցուցական դերանուն

մի-անորոշ դերանուն

մեր-1 դեմք, սեռական հոլով, հոգնակի թիվ

նրանից-հոգնակի թիվ, անձնական դերանուն, բացառական հոլով

սա-ցուցական դերանուն, ուղղական հոլով

ես-1 դեմք, ուղղական հոլով, եզակի թիվ, անձնական դերանուն

այսպես-ցուցական դերանուն

իր-անձնական դերանուն, ուղղական հոլով, եզակի թիվ
 6. Դո՛ւրս գրել անձնական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,
ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք,
ամենքը, մեկմեկու:
7. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն
ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս,
ամենքը, միևնույն:
 8. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ
 9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

10. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ