Մինչև օրս շատ կասակծներ կան Կոմիտասի մահվան մասին։Ոչ մեկ կոնկերտ չգիտի թէ ինչպես է մահացել Կոմիտասը, բայց։Երկար տարիներ ի վեր ընդունված էր համարել, որ Կոմիտասի մոտ շիզոֆրենիա է զարգացել, որի հետևանքով էլ նա վախճանվել է` գրեթե 20 տարի անցկացնելով Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարանում։Ասում են նաև լրիվ նույն հակառակը, որ Կոմիտասը ոչ մի հիվանդություն էլ չի ունեցել և այն ինչ տեսել է Կոմիտասը դա սովորական մի բան էր և շատ մարդիկ են բախվել դրա հետ։Ենթադրվում է, որ Կոմիտասը շիզոֆրենիկ չէր, այլ տառապում էր հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ։ Այս վարկածի կողմնակիցները կարծում են, որ նրա հիվանդանոցում ազատազրկումը խաբեություն էր՝ ստիպելու նրան լռել Ցեղասպանության մասին, նաև նշվում է, որ Կոմիտասը ի սկզբանե կարծում էր, որ արվեստը կարող է փոխել աշխարհի հայացքները հայկական մշակույթի վերաբերյալ, սակայն հետագայում կորցրեց այդ համոզմունքը, երբ հասկացավ, որ քաղաքականությունը կարող է հաղթել արվեստին:Ճիշտ է շատ մարդիկ են բախվել են ցեղասպանության վախենալու տեսարանների հետ բայց Կոմիտասի դեպքը դա մի ուրիշ դեպք էր։Եվ դա իրականում զարմանալի չի, քանի որ Կոմիտասը կարևոր դեմք էր այն ժամանակվա աշխարհում և նրանից էլ էր շատ բան կախված։

Սերը որը ուներ Կոմիտասը իր հայրենքին, երաժշտությանը չէր կարելի համեմատել ուրիշ մարդկանց հետ։Իմ կարծիքով նա ուներ ուժեղ ցանկություն պահպանել այն ինչ նա ստեղծել էր, ցանկանում էր, այդ ամենը չգողանաին, դրա համար էր ասում ձեր տանը երգեք, և ահա մինչև օրս մենք լսում ենք Կոմիտասից մեզ հասած ստեղծագործությունները։

Ինչպես է մահացել Կոմիտասը ինձ համար։Կարող եմ ասել, որ նա հոգեկան խանգարումներ էր ունեցել տեսածից, բայց համաձայն չեմ այն մտքի հետ, որ նրան դիտմաբ փակել են որ հանկարծ չտեսնի թէ ինչ է կատարվում իր ժողովրդի հետ։Չգիտեմ, թէ ինչպես վերջացնեմ այս վերլուծությունը։Ինչ որ տեսել է և ապրել է Կոմիտասը դա իսկապես սարսափելի բան է եղել։Պատկերացնելով ինձ Կոմիտասի տեղը ես նույնպես կխելագարվեի։Բայց ահա մինչև օրս մենք սովորում ենք և լսում ենք Կոմիտասի իսկապես արժանի և գեղեցիկ երգերը․․․